
Ոսկենի Գինիներ-ը ընտանեկան գինեգործական ընկերություն է, որը սկիզբ է առել դեռ 1925 թվականին։ Հիմնադիրը՝ ընտանիքի նախապապ Սմբատ Մաթեվոսյանը ԱՄՆ-ում հաջողակ գործարար էր։ 1920-ականներին նա Բոստոնից Հայաստան է վերադառնում՝ գինեգործությամբ զբաղվելու մեծ ցանկությամբ։ Ցավոք, նրա գործունեության զարգացմանը խանգարեց բոլշևիկյան կառավառությունը։ Տարիներ հետո՝ 2008-ին նրա ժառանգները գնեցին և ամբողջապես վերականգնեցին յուրօրինակ խաղողի տեսակներով լի այգին և իրականացրին նրա՝ ազնվական գինիներ արտադրելու երազանքը։